11:25  ,  14 դեկտեմբերի, 2012

Յուրա Մովսիսյանը՝ «Սպարտակի» ամենաթանկ տրանսֆերների ցուցակում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» ամենաթանկ ձեռքբերումներից մեկն է:

Ռուսական Sportbox.ruTransfermarkt.de կայքի տվյալներով կազմել է մոսկովյան ակումբի 11 ամենաթանկ տրանսֆերների ցուցակը: Ըստ կայքը՝ 25-ամյա Մովսիսյանի տրանսֆերը «Կրասնոդարից» «Սպարտակ» կազմել է 6 միլիոն եվրո: Նա հոլանդացի կիսապաշտպան Դեմի Դե Զուեւի եւ բրազիլացի հարձակվող Վելիտոնի հետ բաժանում է 7-9-րդ տեղերը:

«Ձմռանը «Սպարտակը», ամենայն հավանականությամբ, կթարմացնի հարձակման գիծը: Թիմն արդեն ձեռք է բերել Շվեդիայի առաջնության լավագույն ռմբարկու Աբդուլ Մաջիդ Ուորիսին, ինչպես նաեւ փոխհամաձայնության է եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ: Մեկ տարի առաջ Մսվսիսյանը մոտ էր Մոսկվայի ԲԿՄԱ տեղափոխվելուն, սակայն այն ժամանակ «Կրասնոդարը» մեծ գումարներ պահանջեց: «Սպարտակի» հետ բանակցություններում կրասնոդարցիներն ավելի համես էին»,- գրում է կայքը:

Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի ամենաթանկ տրանսֆերն իռլանդացի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին է, որին ձեռք բերելու համար «Սպարտակը» շոտլանդական «Սելթիկին» վճարել է 12 միլիոն եվրո:

Transfermarkt.de. «Սպարտակի» 11 ամենաթանկ տրանսֆերները

1. Էյդեն Մակգիդի («Սելթիկ») - 12 միլիոն եվրո

2. Էմանուել Էմենիկե («Ֆեներբահչե») - 10 

3. Նիկոլաս Պարեխա («Էսպանյոլ») - 10 

4. Ֆերնանդո Կավենագի («Ռիվեր Փլեյտ») - 8.6

5. Ռոմուլո («Վակո դա Գամա») - 7 

6. Դինյար Բելյալետդինով («Էվերտոն») - 6.7

7. Յուրա Մովսիսյան («Կրասնոդար») - 6 

8. Դեմի Դե Զուեւ («Այաքս») - 6 

9. Վելիտոն («Գոյաս») - 6 

10. Նեմանիա Վիդիչ («Ցրվենա Զվեզդա») - 5.6

11. Ալեքս («Ինտերնասիոնալ») - 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով