19:45  ,  13 դեկտեմբերի, 2012

Ֆանատին դուրս են հրավիրել ստադիոնից Հիսուս Քրիստոսին նման լինելու պատճառով

Բրիտանական Մայնհեդ քաղաքում տեղի ունեցած դարթսի մրցաշարի ժամանակ անհավանական միջադեպ է տեղի ունեցել։

Ֆիլ Թեյլորի եւ Քիմ Հայբրեխտի դիմակայությանը հետեւելու համար հավաքված մոտ չորս հազար երկրպագուները 33-ամյա Նաթան Գրինդալին նմանեցրել են Հիսուս Քրիստոսին եւ սկսել են վանկարկել «Հիսուս-Հիսուս»։ Աղմուկն ընդհատել է եզրափակիչ խաղը։

Անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել Նաթանին դուրս հրավիրել դահլիճից։ Տղամարդը հարեւան բարում է հեռուստացույցով հետեւել խաղի ընթացքին, հաղորդում է Daily Mirror-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս