01:19  ,  13 դեկտեմբերի, 2012

Ստամբուլ. Անահիտ Բարսեղյանը 50-րդն է

Ստամբուլում մեկնարկած լողի (25 մ լողավազան) աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Բարսեղյանը 100 մ թիկնալողում գրավել է 50-րդ տեղը: Որակավորման փուլում նա ցույց է տվել 1:05.71 րոպե արդյունք: Մեկնարկ է դուրս եկել 67 մասնակից:

Որակավորման փուլը առաջին տեղով հաղթահարած չեխ Սիմոնա Բաումրտովայի արդյունքն է 57.65 վայրկյան:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկների ելույթների ծրագիրը.

Անահիտ Բարսեղյան՝ 50 մետր թիկնալող, 50 մետր բատերֆլայ

Վահան Մխիթարյան՝ 50, 100 մետր ազատ ոճ

Մոնիկա Վասիլյան՝ 50, 100 մետր ազատ ոճ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում