09:44  ,  11 դեկտեմբերի, 2012

«Նանտը» 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ եւ բարձրացավ առաջին տեղ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» Ֆրանսիայի առաջին դիվիզիոնի առաջնությունում գլխավորել մրցաշարային աղյուսակը:

17-րդ տուրում «Նանտը» նվազագույն հաշվով հաղթել է «Կլերմոնին» եւ մեկ միավորով առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել եւ դեկտեմբերի 11-ին կխաղա «Կաենի» հետ: 17 խաղ անցկացրած «Նանտն» 9-րդ անընդմեջ հաղթանակն է տարել եւ հավաքել է 33 միավոր: Տեր-Զաքարյանի թիմն արդեն 2 ամիս է չի պարտվում:

Հիշեցնենք, որ մինչեւ «Նանտ» տեղափոխվելը 49-ամյա Տեր-Զաքարյանը գլխավորում էր «Կլերմոնը», հայտնում է France Football-ը:

Ֆուտբոլային կարիերայի տարիներին Միշել Տեր-Զաքարյանը «Նանտի» կազմում խաղացել է 1980-1988թթ., իսկ 1996-1997թթ. հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով