20:54  +04,  4 դեկտեմբերի, 2012

Ռուբեն Նազարեթյան. Վիճակահանության արդյունքը նորմալ է, պետք է պայքարել

Պետք է պայքարել, նորմալ խումբ է, ասել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը՝ ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանելով դեկտեմբերի 4-ին Նիոնում, ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցած ֆուտզալի 2014 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի առաջին որակավորման փուլից, որտեղ ընդգրկվել է D խմբում: Մրցաշարը տեղի կունենա Բուլղարիայում։ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Ուելսի եւ Հունաստանի թիմերը:

Պարոն Նազարեթյան, ինչպե՞ս կգնահատեք վիճակահանության արդյունքները։

Նորմալ: Պետք է պայքարել:

Ի՞նչ գիտեք մեր թիմի մրցակիցների մասին։

Ուելսի հավաքականի մասին տեղեկություններ չունեմ, իսկ Բուլղարիայի եւ Հունաստանի հետ մենք հանդիպել ենք պաշտոնական մրցաշարերում եւ երկու խաղն էլ ավարտել ենք ոչ ոքի` 2:2 հաշվով: 

Ինչպե՞ս է թիմը նախապատրաստվելու մրցաշարին։

Մենք պլանավորում ենք ընկերական հանդիպում անցկացնել եւ սպասում էինք վիճակահանության արդյունքներին, որպեսզի ընտրենք մեր մրցակիցների հետ նույն խաղաոճով հանդես եկող թիմ: Եթե դեկտեմբերին չհաջողվի խաղալ, ապա արդեն հունվարին կանցկացնենք այդ հանդիպումը եւ կմեկնենք Բուլղարիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ