18:11  +04,  4 դեկտեմբերի, 2012

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները

Դեկտեմբերի 4-ին Շվեյցարիայում` ՈՒԵՖԱ-ի գրասենյակում, տեղի ունեցավ 2014-ի ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտզալի հավաքականը պայքարը կսկսի առաջին որակավորման փուլից:

Վիճակահանության Հայաստանի հավաքականը հայտնվեց D խմբում, որտեղ կմրցի Ուելսի, Բուլղարիայի եւ Հունաստանի հավաքականների հետ: Որակավորման փուլի մրցաշարը կկայանա 2013-ի հունվարի 22-27-ը Բուլղարիայում: Հաջորդ փուլ դուրս կգան միայն խմբերի հաղթողները:

Առաջին տեղը գրավելու դեպքում Հայաստանի հավաքականը երկրորդ որոակավորման փուլում կմրցի Պորտուգալիայի, Սերբիայի եւ Լեհաստանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ