17:11  ,  4 դեկտեմբերի, 2012

Աշխարհի առաջնություն. Տարոն Սողոմոնյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մեկնարկել են 1/4 եզրափակիչի մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից դեկտեմբերի 4-ին առաջինը ռինգ դուրս եկավ 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար նա մրցեց կուբացի Ալեքսիս Դամիանի հետ եւ պարտվեց 12:17 (3:6, 4:4, 5:7) հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում