12:26  ,  24 մարտի, 2012

Հրդեհ Սեպանգում

Ֆորմուլա-1-ի Մալայզիայի Մեծ մրցանակի մասնակից Lotus F1 թիմի հյուրատնակում հրդեհ է բռնկվել: Ենթադրվում է, որ պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացումը: Կրակը արագ է տարածվել եւ տնակից հասցրել են դուրս հանել միայն ավտոարշավորդների հանդերձանքը:

Թիմը մնացել է առանց խոհանոցի եւ հյուրերի գոտու, ունեցվածքից զրկվել է մարկետինգի բաժինը: Մեծ մրցանակի կազմակերպիչները նոր տարածք են հատկացրել թիմին, հաղորդում է  f1news.ru-ն:

Մարտի 24-ին տեղի կունենա Մալայզիայի Մեծ մրցանակի որակավորումը, իսկ գլխավոր մեկնարկը կտրվի մարտի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում