19:26  +04,  28 նոյեմբերի, 2012

Մուսլին. Յուրա Մովսիսյանը կհեռանա «Կրասնոդարից»

«Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվում են մի քանի ակումբներ, որոնց թվում նաեւ «Սպարտակը»: Բանակցություններն ընթանում են, սակայն դժվար է ասել, թե որ ակումբում կխաղա Յուրան: Նա ցանկանում է խաղալ այնպիսի ակումբներում, որոնք պայքարոմ են եվրագավաթների մասնակցության համար, կամ մասնակցում են դրանց: Իր ունակություններով նա լիովին համապատասխանում է այդ ակումբների մակարդակին: Իսկ մեզ մնում է միայն հաջողություն մաղթել նրան:

Թիմում հայտնվելու առաջին իսկ րոպեից Մովսիսյանն օգուտ է բերել մեզ ինչպես գոլերով, այնպես էլ գործի նկատմամբ իր վերաբերմունքով: «Կրասնոդարը» նույնպես մեծ դեր ունի նրա ճակատագրում:

Ցավոք, նա չի կարողանա մասնակցել «Կուբանի» դեմ հանդիպմանը: Գեղեցիկ կլիներ, եթե նա իր վերջին հանդիպումն անցկացներ «Կուբանի» դեմ խաղում»,- Մուսլինի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ