14:33  ,  24 նոյեմբերի, 2012

Վան դեր Վարտը չի խաղա մինչեւ տարեվերջ

«Համբուրգի» հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը վնասվածքի պատճառով բաց կթողնի Գերմանիայի առաջնության առաջին շրջանի վերջին հատվածը։

Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել նոյեմբերի 23-ին կայացած Բունդեսլիգայի 13-րդ տուրի՝ Դյուսելդորֆի «Ֆորտունայի» հետ արտագնա խաղում, գրում է Kicker-ը։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հոլանդացին մասնակցել 11 խաղի եւ դարձել է մեկ գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով