14:48  ,  14 օգոստոսի, 2024

Բոտսվանայի Ազգային ստադիոնում 30 հազար երկրպագու է ողջունել երկրի առաջին օլիմպիական չեմպիոնին

Բոտսվանայի մայրաքաղաք Գաբորոնեի Ազգային ստադիոնում 30 հազար երկրպագուներ ողջունել են այդ երկրի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնին՝ 21-ամյա արագավազորդ Լետսին Տեբոգոյին, հաղորդում է BBC-ն։

Փարիզի Օլիմպիական խաղերում  Լետսիլ Տեբոգոն ոսկե մեդալ էր նվաճել տղամարդկանց 200 մետր վազքում՝ ցույց տալով 19,46 վայրկյան արդյունք։

Երկրորդ տեղը գրավել էր ամերիկացի Քենեթ Բեդնարեկը՝ 19,62։ Փարիզի Խաղերում 100 մետր վազքի չեմպիոնի տիտղոսը նվաճած ամերիկացի Նոա Լայլզը գրավել էր երրորդ տեղը՝ 19,70։

Բոտսվանան առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճեց պատմության մեջ։

200 մետր վազքում աշխարհի ռեկորդը (19,19) եւ օլիմպիական ռեկորդը (19,30) պատկանում են լեգենդար ջամայկացի Ուսեյն Բոլթին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում