Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոան» մեկնեց Հունաստանի մայրաքաղաք Աթենք։
Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը կանցկացնի ԱԵԿ-ի հետ։
Առաջին խաղում «Նոան» ԱԵԿ-ին հաղթել էր 3:1 հաշվով։
Պատասխան հանդիպումը Հունաստանում տեղի կունենա օգոստոսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։
Այս զույգի հաղթողը որակավորման փլեյ-օֆֆում կմրցի «Ռուժոմբերոկ» (Սլովակիա) - «Հայդուկ» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում