10:38  ,  14 օգոստոսի, 2024

Կամավինգան ծնկի վնասվածք է ստացել «Ռեալի» մարզմանը (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ծնկի վնասվածք է ստացել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված նախախաղային մարզման ժամանակ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պատրաստվում է Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտայի» դեմ։

Կամավինգայի մասնակցությունը իտալական թիմի դեմ խաղին քիչ հավանական է։

«Ռեալ» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English