10:10  ,  14 օգոստոսի, 2024

Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Պերեսի, Նակամուրայի եւ Վաշիե-Լագրավի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող արագ եւ կայծակնային շախմատի  Saint Louis Rapid & Blitz մրցաշարում տեղի ունեցան 4-6-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց ամերիկացիներ Լենիեր Դոմինգես Պերեսի ու Հիկարու Նակամուրայի, նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։

Լեւոն Արոնյանն առաջին տուրում ոչ ոքի էր խաղացել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանադհայի հետ, երկրորդ տուրում պարտության էր մատնել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, երրորդ տուրում ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։

Հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Լեւոն Արոնյանը 7 միավորով չորրորդն է։ Առաջատարներն են 8-ական միավոր վաստակած Նեպոմնյաշչին, Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ալիռեզա Ֆիրուջան եւ Վաշիե-Լագրավը։

Արագ շախմատի մրցաշարում կանցկացվի 9 տուր, կայծակնային խաղի մրցաշարում՝ 18 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում