09:28  ,  14 օգոստոսի, 2024

«Միլանի» հաղթանակը Բեռլուսկոնիի գավաթի խաղում՝ 3:1 (տեսանյութ)

Իտալիայի փոխչեմպիոն «Միլանն» ակումբի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի գավաթի խաղում մրցեց «Մոնցայի» հետ։

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

«Միլանից» աչքի ընկան բելգիացի հարձակվող Ալեքսիս Սալեմակերսը, սերբ հարձակվող Լուկա Յովիչը եւ հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը։ «Մոնցայի» միակ գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Դանիել Մալդինին։

Ընկերական հանդիպում

«Միլան» - «Մոնցա»՝ 3:1

Ալեքսիս Սալեմակերս, 11, Լուկա Յովիչ, 47, Տեյանի Ռեյնդերս, 56 - Դանիել Մալդինի, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս