Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» ղազախական «Օրդաբասիի» դեմ հանդիպմանը պատրաստվում է Երեւանի «Հրազդան» ստադիոնում։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կանցկացնի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Այն տեղի կունենա օգոստոսի 15-ին եւ կմեկնարկի 20:00-ին։
Առաջին խաղում «Փյունիկը» Ալմաթիում հաղթել էր 1:0 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում