Թուրքական «Ֆեներբահչեն» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը որակավորման երրորդ փուլում չհաղթահարեց ֆրանսիական «Լիլի» արգելքը։
Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Լիլը»։
Պատասխան խաղում «Ֆեներբահչեն» տանը հիմնական ժամանակում հաղթեց 1:0 հաշվով եւ պայքարը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, սակայն 116-րդ րոպեին «Լիլը» կարողացավ պատասխան գոլ խփել եւ դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ։ «Ֆեներբահչեն» հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։
Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 1:1 (հիմնական ժամանակ՝ 1:0), (առաջին խաղ՝ 1:2)
Բաֆոդե Դիակիտե, 90+1, ինքնագոլ - Ջոնաթան Դեւիդ, 118, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում