«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Անդրիյա Դրագոևիչը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Փորձառու դարպասապահը Հայաստանում հանդես է եկել «Փյունիկ», «Արարատ», «Ալաշկերտ» ակումբներում:
Սերբիայի և Չեռնոգորիայի մի շարք ակումբներում խաղացած Դրագոևիչը նախորդ երկու մրցաշրջաններում հանդես է եկել Կիպրոսում՝ ներկայացնելով «Ախիրոնաս» և «Էնոսիս» թիմերը:
«Վեստ Արմենիայի» նորեկը ներկայացրել է նաև Չեռնոգորիայի ազգային հավաքականը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում