19:19  ,  13 օգոստոսի, 2024

Գերմանիայի հավաքականի հարձակվողը միացավ «Բորուսիային»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Մաքսիմիլիան Բայերը «Հոֆենհայմից» տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։

21-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

Transfermarkt-ը Բայերի տրանսֆերային արժեքը գնահատում է 28,5 միլիոն եվրո։

Եվրո-2024-ում Բայերը մասնակցել է երկու հանդիպման։

Գերմանիայի անցած առաջնությունում նա 33 խաղում խփել է 16 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում