Մեկ տարվա դադարից հետո մարզական կարիերան վերսկսած 33-ամյա իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան իտալական «Ֆիորենտինայի» հետ պայմանագիր կնքելուց հետո հայտարարել է, որ երբեք չի մտածել կարիերան ավարտելու մասին։
Անցած ամռանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում հեռանալուց հետո Դե Խեան մեկ տարի թիմ չուներ եւ զրկված էր խաղային պրակտիկայից։
«Երբեք չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին։ «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ կլինի իմ սրտում։ 12 տարի այդպիսի ակումբում անցկացնելուց հետո բարդ էր գտնել մոտիվացիա։ Վերջապես գտա այդ մոտիվացիան «Ֆիորենտինայում»»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է իտալական ակումբի կայքը։
Դե Խեան «Ֆիորենտինայի» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր եւ կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանի համար։
Transfermarkt-ը Դե Խեայի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում