Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» մեկնեց Հունգարիա։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի «Պուշկաշ Ակադեմիային»։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» պարտվել էր 0:1 հաշվով։
Պատասխան հանդիպումը Հունգարիայում տեղի կունենա օգոստոսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
«Պուշկաշ Ակադեմիայի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» կմրցի իտալական «Ֆիորենտինայի» հետ։
Առաջին խաղը օգոստոսի 22-ին է, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 29-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում