— FC Barcelona (@FCBarcelona) August 13, 2024
32-ամյա իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն արտասվեց «Բարսելոնայում» հրաժեշտի արարողության ժամանակ։ Նա ազատ գործակալի կարգավիճակում է հեռանում կատալոնական թիմից, որի ավագն էր։
«Շնորհակալ եմ այստեղ բոլոր ներկաներին։ Վերջին տարիներին ես տեսնում էի, թե ինչպես են հեռանում լեգենդներ, այսօր էլ իմ հերթն է։ Մանկուց եղել եմ «Բարսելոնայի» երկրպագու։ 14 տարեկանում կատարվեց երազանքս։ «Լա Մասիան» միշտ կլինի ակումբի սիրտը։ Այնտեղ եմ սերտել ակումբի արժեքները։
17 տարեկանում նորամուտս նշեց պրոֆեսիոնալ մակարդակում Լուիս Էնրիկեի մոտ։ 18 տարեկանում նորամուտս նշեցի առաջին թիմում Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ։ Դա առանձնահատուկ օր էր, մեծ պատիվ էր։
Ես կիսում էի հանդերձարանը իմ կուռքերի հետ, որոնք ընկերներս էին։ Հրաշալի երեկոներ էին։ Ով կմտածեր, որ կնվաճեմ 25 տիտղոս, կանցկացնեմ 373 հանդիպում։
Հիմա նոր փորձառության ժամանակն է։ Հեռանում եմ հպարտ եւ երջանիկ։ Ակումբին տվել եմ այն ամենը, ինչ հնարավոր էր։ «Բարսելոնան» միշտ կլինի իմ ամբողջ կյանքի ակումբը։ Վստահ եմ, որ մեր ուղիները դեռ կհատվեն»,- ասել է Սերխի Ռոբերտոն։
Անցած մրցաշրջանում Սերխի Ռոբերտոն «Բարսելոնայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Sergi Roberto's farewell speech pic.twitter.com/wwjgQEsgf4
— FC Barcelona (@FCBarcelona) August 13, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում