Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերն» ու աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի կենտրոնական հարձակվող, 26-ամյա Լաուտարո Մարտինեսը երկարաձգեցին պայմանագիրը մինչեւ 2029թ․ հունիս, հաղորդում է ակումբի կայքը։
Լաուտարո Մարտինեսը 2018 թվականից է հանդես գալիս «Ինտերում»։
Անցած մրցաշրջանում նա իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 26 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում