17:39  ,  12 օգոստոսի, 2024

Ալվարո Մորատան ու Ալիչե Կամպելոն բաժանվել են

Իսպանիայի հավաքականի եւ իտալական «Միլանի» 31-ամյա իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան  եւ 29-ամյա իտալացի մոդել, գործարար Ալիչեն Կամպելոն հայտարարել են ապահարզանի մասին, հաղորդում է Marca-ն։

«Մենք որոշել ենք բաժանել մեր ուղիները։ Հրաշալի հարաբերություններ էին, մենք շատ սիրում, հարգում եւ օգնում էինք միմյանց։ Հրաշալի տարիներ էին, որոնց շնորհիվ ունենք չորս երեխա։

Ցավալի որոշում է եւ խնդրում ենք հարգանք ու կարեկցանք։ Մի հորինե՛ք պատմություններ մեկ րոպե փառքի համար։ Պարզապես ունեցել ենք բազմաթիվ տարակարծություններ, որոնք աստիճանաբար փչացնում են ամեն ինչ։

Ալիչեն միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ սրտում»,- սոցիալական ցանցերում գրել է Մորատան։

Նրանք ամուսնացել էին 2017-ին, ունեն երեք որդի, մեկ դուստր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում