Սաուդյան «Ալ Ահլին» բանակցում է Մադրիդի «Ռեալի» հետ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի հարցով։ «Ալ Ահլին» պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի համար Արքայական ակումբին վճարել 1 միլիարդ եվրո, հաղորդում է բրազիլական Globo-ն։
«Ալ Ահլին» Վինիսիուս Ժունիորին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձով։
Սաուդյան Արաբիան 2034-ին ընդունելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը եւ մտադիր է առաջիկա 10 տարիներին ներքին առաջնությունում մեծացնել համաշխարհային աստղերի թիվը։
Վինիսիուս Ժունիորը 2018-ից է հանդես գալիս Արքայական ակումբում։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Transfermarkt-ը Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում