Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարում։
Հայաստանի քաղաքացիությունը ստանալուց հետո առաջին մրցախաղում նախկին ռուսաստանցի թենիսիստուհին որակավորման առաջին փուլում մրցեց աշխարհի 410-րդ ռակետ, ամերիկացի Լորեն Դեւիսի հետ եւ հաղթեց 6:3, 6:1 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 23 րոպե։
Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում