Թուրինի «Յուվենտուսն» ու Մադրիդի «Աթլետիկոն» ընկերական հանդիպում անցկացրին Շվեդիայում։
2:0 հաշվով առավելության հասավ արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը։
«Աթլետիկոյից» 48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը, որը վերադարձել է «Բարսելոնայում» մեկ տարի վարձակալությամբ հանդես գալուց հետո։
85-րդ րոպեին 11-մետրանոցից «Աթլետիկոյի» առավելությունը կրկնապատկեց արգենտինացի կիսապաշտպան Անխել Կոռեան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում