Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» Լոնդոնում հյուրընկալվեց «Չելսիին»։ Ընկերական հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
26-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։
90-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ Նա դեղին քարտ ստացավ 59-րդ րոպեին եւ փոխարինվեց 81-րդ րոպեին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում