23:04  ,  9 օգոստոսի, 2024

Մուսա Կանտեն Լիոնի «Օլիմպիկից» տեղափոխվել է Երեւանի «Արարատ»

Երևանի «Արարատի» կազմը համալրել է 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Մուսա Կանտեն: Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երեք տարվա պայմանագիր:

2004 թվականի մայիսի 8-ին ծնված սենեգալցի ֆուտբոլիստն «Արարատ» է տեղափոխվել Լիոնի «Օլիմպիկից»: Նախորդ մրցաշրջանում Կանտեն Լիոնի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել է 2 գոլի հեղինակ:

Կանտեն նաև Սենեգալի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում 2023 թվականին դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող՝ մասնակցելով 6 հանդիպման:

Մուսա Կանտեն «Արարատում» հանդես կգա 20 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով