Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի մեկնարկային խաղում Երեւանի «Ալաշկերտը» մրցեց Չարենցավանի «Վանի» հետ։
Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վանի» նիգերիացի հարձակվող Ջեսե Ակիլան։
69-րդ րոպեին 11-մետրանոցից պատասխան գոլը խփեց Գվինեա Բիսաուն ներկայացնող հարձակվող Ժոսե Էմբալոն։
Երկու թիմերն էլ ունեն 1 միավոր եւ 6-7-րդ տեղերում են։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում