Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» նորեկներ, իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին, լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին եւ ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը վնասվածքներ են ստացել, հաղորդում է միլանյան ակումբի կայքը։ Երեք ֆուտբոլիստներն էլ ազդրի մկանային վնասվածքներ ունեն։
Նրանք չեն կարողանա մասնակցել Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 7-ին Մոնցայում։
Օգոստոսի 11-ին Լոնդոնում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն ընկերական հանդիպում կանցկացնի անգլիական «Չելսիի» հետ։
Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերն» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի «Ջենոային»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում