23:29  ,  3 օգոստոսի, 2024

Աշխարհի ռեկորդակիր Ռայան Քրաուզերը՝ գնդի հրման առաջին եռակի օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

Ամերիկացի Ռայան Քրաուզերը դարձավ գնդի հրման առաջին եռակի օլիմպիական չեմպիոնը պատմության մեջ։ Փարիզի Օլիմպիական խաղերում Ռայան Քրաուզերը հաղթեց 22.90 մետր արդյունքով։ Երկրորդ տեղում է ամերիկացի Ջո Կովաչը (22.15)։ Լավագույն եռյակը եզրափակեց ջամայկացի Ռաջինդրա Քեմփբելը (22.15)։

Քրաուզերին է պատկանում աշխարհի ռեկորդը (23.56), որը նա սահմանել է 2023թ․ աշխարհի առաջնությունում։ Տոկիոյի Խաղերում նա տիտղոսը նվաճել էր օլիմպիական ռեկորդով (23.30)։ Նա նաեւ Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում