22:05  ,  3 օգոստոսի, 2024

Թեդի Ռիները դարձավ հնգակի օլիմպիական չեմպիոն

Ձյուդոյի Ֆրանսիայի հավաքականը նվաճեց օլիմպիական մրցաշարի թիմային (կին, տղամարդ) չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում ֆրանսիացիները 4:3 հաշվով պարտության մատնեցին ճապոնացիներին։

Հնգակի օլիմպիական չեմպիոն դարձավ +100 կգ քաշային Թեդի Ռիները, որն իր մենամարտն ավարտեց հաղթանակով։

Ֆրանսիացի լեգենդար ձյուդոիստը Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճել էր նաեւ անհատական տիտղոսը։

Թեդի Ռիները անհատական ոսկե մեդալներ նվաճել էր նաեւ 2012թ․ Լոնդոնի եւ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում։ Տոկիո-2020-ում Թեդի Ռիները ոսկե մեդալակիր էր դարձել խառը թիմերի պայքարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում