Անձնագրային տվյալներով կին, ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խելիֆը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա 5:0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Աննա Համորիին։
Փարիզի Խաղերի 1/8 եզրափակիչում իտալուհի Անջելա Կարինին (66 կգ) մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը ալժիրցի Իման Խելիֆի հետ։ Նա հայտարարել էր, որ երբեք այդքան հզոր հարվածներ չէր ստացել կարիերայում։
Իման Խելիֆը 2023թ․ աշխարհի առաջնությունում որակազրկվել էր գենդերային գենետիկ թեստը չանցնելու (ունի տղամարդու գենետիկ քրոմոսոմներ) եւ տեստոստերոնի բարձր մակարդակ։
Փարիզի Խաղերի կիսաեզրափակիչում Իման Խելիֆը օգոստոսի 7-ին կմենամարտի թաիլանդցի Ջանջաեմ Սուվանապենգի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում