00:52  ,  1 օգոստոսի, 2024

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիայի Պրեմիեր լիգան չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» տուգանել է 2,09 միլիոն ֆունտ ստերլինգով Անգլիայի առաջնության նախորդ երկու մրցաշրջաններում կանոնադրությունը բազմիցս խախտելու համար։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի պատճառով առաջին կամ երկրորդ խաղակեսերը 22 անգամ մեկնարկել են ուշացումով։

Առանձին դեպքերում հանդիպումը 79 վայրկյան ուշացումով է սկսվել, սակայն դրա համար էլ նախատեսված է 100 հազար ֆունտ ստերլինգ տուգանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում