18:56  ,  22 նոյեմբերի, 2012

Նոբել Առուստամյանը. «Ռուբինը» պատրաստ է «Ինտերի» հետ խաղին

Կազանի «Ռուբինը» պատրաստ է «Ինտերի» հետ դիմակայությանը, հայտարարել է «НТВ-Плюс» հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան, «Радио Спорт»-ի գլխավոր խմբագրի տեղակալ ու ռադոիհաղորդավար Նոբել Առուստամյանը։ 

«Կարծում եմ՝ Բերդիեւի թիմը լիովին պատրաս է «Ինտերի» հետ հանդիպմանը։ Ցավոք այդ խաղը նշանակություն չունի մրցաշարային աղյուսակի առումով։ Եվրոպայի լիգային շատ թիմեր են մասնակցում, թեեւ հիանալի կլիներ հաղթել «Ինտերին»։ Բանն այն է, որ իտալացիները երկրորդ կազմով են հանդես գալու։ Սակայն երկրորդ կազմի ֆուտբոլիստները շատ բան ունեն ապացուցելու, իսկ դա կբարդացնի «Ռուբինի» գործը»,- Առուստամյանի խոսքը փխանցում է «Чемпионат.com»-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում