17:34  ,  21 նոյեմբերի, 2012

«Հապոել» - «Աթլետիկ» հանդիպումը հետաձգվել է

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի «Հապոել» - «Աթլետիկ» հանդիպումն ՈւԵՖԱ-ի որոշմամբ հետաձգվել է, հայտնում է Football Espana-ն:

Բասկյան ակումբի ներկայացուցիչներն ամբողջ շաբաթվա ընթացքում բանակցություններ էին վարում ՈւԵՖԱ-ի հետ անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը հետաձգելու համար, քանի որ իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը բորբոքվել է նոր ուժով:

ՈւԵՖԱ-ն մերժել էր իսպանական ակումբի առաջին դիմումը, սակայն նոյեմբերի 21-ին Թել Ավիվում ավտոբուսի պայթյունից հետո փոխել է իր որոշումը:

Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա հանդիպումը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English