23:28  ,  25 հունիսի, 2024

Պատանեկան ԵԱ․ Հայաստանի 9 բռնցքամարտիկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 9 ներկայացուցիչ դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Հաղթանակներ են տարել  48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը, 50 կգ քաշային Առնո Դարչինյանը, 54 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 60 կգ քաշային Մարտին Սահակյանը, 63 կգ քաշային Ալեքս Պետրոսյանը, 66 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը, 70 կգ քաշային Ալեն Ստեփանյանը, 75 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը և գերծանր քաշային Հրաչ Խաչատրյանը։

Կիսաեզրափակիչ դուրս եկածները կապահովեն նաեւ առնվազն բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս