22:52  ,  25 հունիսի, 2024

Արման Ծառուկյանը որակազրկվել է 9 ամսով

ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) 9 ամսով որակազրկել է խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին (Հայաստան) Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարի ժամանակ միջնամատ ցույց տված երկրպագուի վրա հարձակվելու համար, հաղորդում է x.com/JohnMorgan_MMA-ն։ Արման Ծառուկյանը նաեւ տուգանվել է 25 հազար դոլարով։

Որակազրկումը կարող է կրճատվել երեք ամսով, եթե Ծառուկյանը մասնակցի հակաբուլինգային թեմայով տեսահոլովակի նկարահանման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս