20:16  ,  24 հունիսի, 2024

Հակոբ Հակոբյանն ու Մեթյու Գբոմադուն վերադարձել են «Արարատ-Արմենիա»

Պաշտպան Հակոբ Հակոբյանն ու հարձակվող Մեթյու Գբոմադուն վերադարձել են Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիա»։ Նրանք վարձակալությամբ հանդես էին գալիս Չարենցավանի «Վանի» կազմում, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումներին։ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Քիշնեւի «Զիմբրուն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում