19:53  ,  24 հունիսի, 2024

Պատրիկ Շիկը չի խաղա Թուրքիայի թիմի դեմ

Չեխիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը սրունքի մկանային վնասվածքի պատճառով չի կարողանա խաղալ Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

28-ամյա ֆուտբոլիստը սրունքի մկանային վնասվածք էր ստացել Վրաստանի դեմ երկրորդ տուրի խաղում (1:1) եւ չի հասցնի վերականգնվել մինչեւ հաջորդ խաղը, որը հունիսի 26-ին է։

F խմբում Պորտուգալիան երկու հաղթանակից հետո ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Թուրքիան 3 միավորով երկրորդն է։ Չեխիան ու Վրաստանն ունեն 1-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով