17:51  ,  24 հունիսի, 2024

Անտոնիո Ռյուդիգերը վնասվածք է ստացել

Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ազդրի մկանային վնասված է ստացել Շվեյցարիայի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով։ Երկու թիմերն էլ դուրս են եկել 1/8 եզրափակիչ։ Ռյուդիգերն անցկացրել էր ամբողջ հանդիպումը։

Գերմանիայի հավաքականի բժիշկները հույս ունեն, որ 31-ամյա ֆուտբոլիստը կհասցնի վերականգնվել մինչեւ 1/8 եզրափակիչի հանդիպումը, հաղորդում է Sky Sport-ը։

Գերմանիան A խմբում 7 միավորով գրավել է առաջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս