16:14  ,  24 հունիսի, 2024

Մբապեն կմասնակցի Լեհաստանի դեմ հանդիպմանը

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ») կմասնակցի Լեհաստանի թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 25-ին, հաղորդում է RMC Sport-ը։

Ավստրիայի թիմի դեմ առաջին տուրի խաղում (1:0) քթի վնասվածք ստանալուց հետո Մբապեն չմասնակցեց Նիդերլանդների թիմի դեմ երկրորդ տուրի խաղին (0:0): Մբապեն խաղադաշտ դուրս կգա պաշտպանիչ դիմակով։

D խմբում Նիդերլանդներն ու Ֆրանսիան ունեն 4-ական միավոր, Ավստրիան՝ 3 միավոր։ Լեհաստանը երկու պարտությունից հետո զրկվել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս