14:02  ,  24 հունիսի, 2024

Եվրո-2024. Շոտլանդիայի թիմը հակառեկորդ է կրկնել

Ֆուտբոլի Շոտլանդիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունների հակառեկորդ է կրկնել։ Եվրո-2024-ի խմբային փուլի երեք խաղում շոտլանդացիները մրցակցի դարպասին կատարել են 17 հարված, հաղորդում է Opta Sports-ը։

Շոտլանդիան կրկնել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հակառեկորդը, որը գրանցվել էր Եվրո-2016-ում։

Եվրո-2024-ի A խմբում Շոտլանդիայի հավաքականը 1:5 հաշվով պարտվեց Գերմանիային, 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց շվեյցարացիների հետ, 0:1 հաշվով պարտվեց հունգարացիներին եւ գրավեց վերջին տեղը՝ լքելով պայքարը։

Գերմանիան ու Շվեյցարիան դուրս են եկել 1/8 եզրափակիչ։ Հունգարիան 3 միավորով երրորդն է եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով