09:17  ,  23 հունիսի, 2024

Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով, Խաչանովը Ֆրիցի հետ եզրափակիչում է

Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ դուրս եկան Լոնդոնում անցկացվող ATP-500 մրցաշարի եզրափակիչ զուգախաղում։

Խաչանովն ու Ֆրիցը կիսաեզրափակիչում 4:6, 6:3, 12:10 հաշվով հաղթել են Մարսելո Արեւալոյին (Սալվադոր) եւ Մատե Պավիչին (Խորվաթիա)։

Անգլիայի Իսթբորն քաղաքում անցկացվող կանանց մրցաշարի որակավորման փուլում  աշխարհի 74-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը 7։6 (7:1), 6։2 հաշվով հաղթել է աշխարհի 68-րդ ռակետ, դանիացի Կլարա Թաուսոնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում