01:37  ,  23 հունիսի, 2024

Եվրո-2024. Ռոնալդուի ռեկորդները

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 19-րդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերում եւ գերազանցեց Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ռեկորդը՝ 18 հանդիպում։

F խմբի երկրորդ տուրի խաղում Պորտուգալիան 2։0 հաշվով հաղթել է Թուրքիայի հավաքականին եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Ռոնալդուն դարձավ գոլային փոխանցման հեղինակ եւ տարիքային ռեկորդ գրանցեց։ 39 տարեկան եւ 138 օրականում Ռոնալդուն դարձավ Եվրոպայի առաջնության պատմության մեջ ավագագույն ֆուտբոլիստը, որին հաջողվեց կատարել գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում