00:21  ,  23 հունիսի, 2024

Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց Սլովենիայի հետ

Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում տեղի ունեցավ երկրորդ տուրը։

Հայաստանի թիմը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Սլովենիայի թիմի հետ:

Հաղթանակ տարավ Բենիկ Ագասարովը։ Էմին Օհանյանն ու Ռոբեր Փիլիպոսյանն իրենց պարտիաներն ավարեցին ոչ ոքի։ Պարտություն կրեց Էրիկ Գասպարյանը։

Երրորդ խաղափուլում Հայաստանի թիմը կմրցի Թուրքիայի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս