00:10  ,  23 հունիսի, 2024

Գրետա Վարդանյանը նվաճել է Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր

 Հայաստանի պարածանրամարտի պատմության մեջ առաջին անգամ պարալիմպիկ աթլետ Գրետա Վարդանյանը, Թբիլիսիում անցկացվող պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում 61կգ քաշային կարգում նվաճեց 2024թ․ Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր, հաղորդում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի ֆեյսբուքյան էջը։

Գրետա Վարդանյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ բարձրացնելով 97կգ, 100կգ և 103 կգ։

Գրետայի անձնական մարզիչն է Գևորգ Հովհաննիսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս