23:12  ,  22 հունիսի, 2024

Եվրո-2024․ Բելգիան բացեց հաշիվը երկրորդ րոպեին (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Բելգիայի հավաքականը Քյոլնում մրցում է ռումինացիների հետ եւ հաղթում է 1:0 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը (տեսանյութ

Ընթանում է առաջին խաղակեսը։

Բելգիա․ Կաստելս, Կաստան, Վերտոնգեն, Ֆաս, Տեատ, Օնանա, Տիլեմանս, Դե Բրույնե, Լուկեբակիո, Դոկյու, Լուկակու։

Ռումինիա․ Նիցե, Ռացյու, Դրեգուշին, Մարիուս Մարին, Բանկու, Միխեյլե, Բուրկե, Ռեզվան Մարին, Դրեգուշ, Ման, Ստանչու։

E խմբի առաջին տուրում Բելգիան 0:1 հաշվով պարտվել էր Սլովակիային, որը երկրորդ տուրում 1:2 հաշվով պարտվել է ուկրաինացիներին։ Ռումինիան 3:0 հաշվով հաղթել էր Ուկրաինային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս