15:17  ,  22 հունիսի, 2024

Կուման․ Չէի ասի, որ այս արդյունքը նման է հաղթանակի

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Ֆրանսիայի հետ ոչ ոքի արդյունքը (0:0) Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում։

«Արդյունքը մի փոքր հիասթափություն է պատճառում։ Մենք կորցնում էինք գնդակն այնպիսի դրվագներում, որոնցում պետք է դա տեղի չունենար։ Մեր գծերի միջեւ շատ էր ազատ տարածությունը։ Երկրորդ խաղակեսում էլ կարող էինք ավելի լավ խաղալ։

Չէի ասի, որ այս արդյունքը նման է հաղթանակի։ Մենք խաղում ենք, որպեսզի հաղթենք եւ գոլեր խփենք։ Այս խաղում մենք չունեցանք շատ պահեր։ Կարծում եմ՝ Ֆրանսիան էլ հարաբերականորեն գոհ կլինի արդյունքից։

Ֆրանսիայի նման թիմի դեմ միշտ է բարդ խաղալը։ Մենք ցանկանում ենք ցուցադրել մեր ֆուտբոլը, բայց չի կարելի այդքան շատ կորցնել գնդակը։ Պետք է ավելի արագ արձագանքենք իրավիճակներին։ Մեր հավաքականը դեռ պետք է աճի»,- Կումանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Երկու խաղից հետո Ֆրանսիան ու Նիդերլանդները D խմբում ունեն 4-ական միավոր։ Խմբային փուլի վերջին տուրում Նիդերլանդները կմրցի Ավստրիայի, Ֆրանսիան՝ Լեհաստանի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում